
Ծնվել է
1981 թ․ հուլիսի 8-ին Արմավիրում։ Սկզբում պատրաստվում էր բժշկի դառնալ, բայց փոխեց ուղին՝ ինչպես հայրն էր զինվորական, ինքն էլ ընտրեց բանակը։
Ոգեշնչման աղբյուրը
Իր ամբողջ կյանքը նվիրել էր բանակին։ Ծառայեց 26 տարի՝ անշեղ հավատարմությամբ։
Ընտանիքը
Ամենաթանկը կինը և երկու տղաներն էին։ Չնայած փոքր էին, բայց ճանաչում են իրենց հերոս հայրիկին։
Ընկերների հիշողությամբ
Համախմբող էր, հայրենասեր։ Ընկերներն այսօր էլ ամեն ամիս այցելում են նրան՝ որպես կենսախինդ ու ուժեղ մարդու։
Երազանքները
Պարզ էր՝ ուզում էր վերանորոգել տունը։ Չհասցրեց։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 6-ին մայրն էր զանգել։ Ասել էր․ «Ես իմ տեղում եմ, ամեն ինչ լավա»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին։ Իր ընկերոջ հետ միասին փորձում էին գրոհի պլան մշակել։ Բայց դեռ բարձրանալիս զոհվեցին՝ չհասցնելով իջնել մարտի։