
Ծնվել է
2001 թ․ հուլիսի 4-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում
Մեծ սեր ուներ ծրագրավորման հանդեպ
Սիրում էր նաև լող ու ֆուտբոլ
Շատ ընկերներ ուներ
Սիրում էր ժամանակն անցկացնել ընկերների և պապիկի հետ
Ընկերասեր էր, կատակասեր, խոհեմ
Հարազատներն ասում էին՝ «անուշ տղա էր»
Երազանքները մնացին անկատար
Մայրը ցանկանում է իր որդու երազանքներն ինքն իրականացնել
Նրան յուրահատուկ էին դարձնում
Մեծերին բարևելու ձևը, հարգալից վերաբերմունքը
Պարբերաբար զանգում էր տուն
Ասում էր, որ բունկերում են, սակայն իրականում եղել են առաջնագծում
Կռվի ժամանակ առաջ է նետվել
Ընկերոջը փրկելու համար
Թեև կրտսեր սերժանտ էր
Փոխարինել է վիրավոր հրամանատարին և իր վրա է վերցրել մարտավարական որոշումներ կայացնելու պատասխանատվությունը
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Վարանդա