hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գագիկ Աբրահամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունվարի 12-ին Երևանում։

Ուրախության աղբյուրը
Սեր ու ոգևորություն էր գտնում ֆուտբոլում, հայրենիքում ու ռեժիսուրայում։

Մարդկային կապերը
Ժամանակն անցկացնում էր ընկերների, սիրած աղջկա ու եկեղեցու անաղարտ լռության մեջ։

Նրան հիշում են
Որպես գրագետ, պարզ, երեխայասեր մարդ, ով հոգով էր սիրում։

Երազում էր
Ֆիլմ նկարել, ֆուտբոլային ակումբ ստեղծել։

Աչքի էր ընկնում
Գրագիտությամբ։ Խոսքն ու ժպիտը անմոռանալի էին։

Վերջին առօրյա զրույցը հոկտեմբերի 27-ին
«Մա՛մ, կերած եմ, ծարավ չեմ»։ Մայրը հիշում է նրա բարձր ծիծաղը։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին, Մարտակերտում։

Փրկել է հրամանատարի կյանքը
Զոհելով սեփական կյանքը։

Ի պատիվ բոլոր հրետանավորների
Մայրը Եռաբլուրում մեծ հրանոթ է տեղադրել։