
Ծնվել է
2001 թ․ հուլիսի 17-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կյանքով լեցուն։
Երազանքները
Համալսարանը ավարտել, ամուսնանալ, լավ աշխատանք ունենալ, ատամնաբույժ դառնալ։
Վերջին զրույց
Ասաց, որ շատ հոգնած են։ Մի քանի գիշեր չեն քնել։ Հետ են գնալու, որ գան իրենց փոխարինելու։ Քրոջն ասեց․ «Մամային լավ կնայե՛ս»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին, Ջաբրայիլում։ Տանկիստ էր, ստանձնել է նաև հրամանատարի պարտականությունը։