hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Ուզունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունվարի 1-ին, Երևանում։

Ուրախություն էր բերում…
Ապրելու պարզ երջանկությունը։ Նրա ներսում կյանք կար՝ շարժում, էներգիա, հումոր։

Նվիրվածություն ու սեր
Փոքր տարիքից կապված էր մայրիկին, ապա՝ հայրիկին և եղբորը։ Ուներ սիրած աղջիկ։

Ինչպես են հիշում նրան
Շփվող, աշխույժ, երբեք տանը չնստող։ Նրա կյանքն անընդհատ շարժման մեջ էր։

Երազանքները
Բանակից վերադառնալ, ավարտել Ամերիկյան համալսարանը, հիմնել ինտերնետ խանութ և ճամփորդել ԱՄՆ։

Վերջին խոսքը
«Պապ, ինչ հեքիաթների ես հավատում, ոչ մի բան չկա, սաղ լավա»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 1-ին Եղնիկներում։ Հակառակորդը փորձում էր գրավել կարևոր դիրք, Դավիթը երկու նռնակով կանգնեցրել է նրանց հարձակումը։