
Ծնվել է
2001 թ․ հունիսի 30-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կյանքի ուրախությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տարբեր մարդկանց հետ։ Փորձում էր բոլորին ժամանակ տրամադրել։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
«Իրենց մի մասնիկն է պակասել»։ Հասնող, օգնող։
Երազանքները
Շուտ վերջացնել ծառայությունը, վերադառնալ տուն, ուսում ստանալ։
Վերջին զրույց
Շատ տխուր ձայնով խոսեց վերջին անգամ։ Ինքը փորձում էր մայրիկի տրամադրությունը բարձրացնել, մայրիկը՝ իր։ Մայրը ասաց՝ «Գա՛ս, նվերներ կառնեմ»։, «Ինձ բան պետք չի, մա՛մ ջան, դե, լավ մնացե՛ք»։ Ասես հրաժեշտ տվեց։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Դրմբոնում։ Զանգում էր հայրիկին և ասում․ «Գնա՛ էս հիվանդանոց, էն հիվանդանոց, ընկերներիս տե՛ս։ Տես՝ ի՞նչ կա օգնելու։» Ստացել է մի քանի մեդալ, այդ թվում՝ Արիության։