hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Մոսոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 28-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ֆուտբոլը և նկարչությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը՝ քրոջ հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մեծահոգի, ընկերասեր։

Երազանքները
Ֆուտբոլիստ դառնալ։ Ուներ նկատելի արդյունքներ։

Ստեղծագործություններ
6 տարեկանից զբաղվում էր նկարչությամբ։ Նրա նկարները պահպանվել են։

Վերջին զրույց
«Խոստացի՛, որ քեզ ու քույրիկին լավ կնայես, մինչև չխոստանաս, չեմ անջատի՛»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Հադրութում։ Շատ լուրջ մարտերի է մասնակցել և մարտնչել մինչև վերջ։ Ստացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան մարտի դաշտում։