
Ծնվել է
1977 թ․ ապրիլի 30-ին Ճամբարակ քաղաքում։
Կյանքի կոչումը
Ուներ 19 տարվա ծառայության փորձ։ Հովհաննեսի համար ընտանիքից էլ կարևոր էր բանակը։ Նվիրված էր իր գործին, զինվորներին։ Նոր տարին անգամ անցկացնում էր նրանց հետ։
Մարդկային նկարագիրը
Բոլորը նրան հիշում են որպես մեծատառով Մարդ։ Սրտացավ, հոգատար, երբեք անտարբեր։ Նվիրումը զգացվում էր ամեն քայլում։
Երազանքները
Նրա երազանքներն այսօր իր կինն է իրականացնում՝ երեխեքին ուսման տալ, ամուսնացնել, տուն կառուցել։ Նրա փոխարեն, բայց նրա հավատով։
Սովորույթները
Ամեն բան անում էր իր զինվորների համար՝ նույնիսկ սեփական գրպանից։ Իրեն մոռանում էր, որ մյուսները ապահով լինեն։
Վերջին խոսքը
«Ոնց թողնեմ էդքան երեխու մենակ սոված ու անփորձ» - ասաց, երբ բոլորը փորձում էին ետ պահել։
Վերջին մարտը
Զոհվել է Ջաբրայիլում՝ 2020 թ․ հոկտեմբերի 15-ին։ Չէր թողնում ուրիշը վարեր, ինքն էր տանում, բերում, կերակրում։ Յուրաքանչյուր քայլում՝ հերոսություն։