
Ծնվել է
1959 թ․ փետրվարի 10-ին Երևանում։ Մասնակցել է նաև քառօրյա պատերազմին՝ որպես կամավոր։
Ոգեշնչումն ու նպատակները
Իր կյանքը նվիրել էր հայրենիքին։ Երազում էր, որ իր երեխաները ապրեն խաղաղ ու անվտանգ երկրում։
Ընտանեկան կյանքը
Միշտ աշխատել էր, բայց առանձնապես կապված էր իր վերջին որդու հետ։ Երազում էր տեսնել նրա հարսանիքը և տեսավ։
Ընկերների գնահատականը
Շփվող, միավորող, անհնար էր նրան չսիրել։ Նրա բացակայությունից հետո բոլորը բաժանվեցին։
Հատկություններ, որոնք առանձնացնում էին նրան
Լավատես էր, միշտ ամենասև իրավիճակում անգամ տեսնում էր լուսավոր կետը։
Վերջին խոսքը
«Շատ եմ կարոտում…» - ասում էր կրկին ու կրկին։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին գնացել էր Հադրութ։ Զոհվել է հոկտեմբերի 25-ին՝ ընկերների հետ միասին։ Միայն ամուսնու եղբայրն է ողջ մնացել։