
Ծնվել է
1981 թ․ հուլիսի 1-ին Ստեփանակերտում։ 16 տարի ծառայել է հատուկ նշանակության զորքերում՝ ամբողջովին նվիրված հայրենիքին։
Ուրախությունն ու ոգեշնչումը
Իր մեծագույն ուրախությունը երեխաներն էին։ Երեք երեխաներից միայն երկուսն են հիշում նրան, փոքրը ճանաչում է նկարներից։
Ընկերները և ընտանիքը
Ազատ ժամանակը հաճախ անցկացնում էր ընկերների հետ։ Երեխաներին երբեք չէր մերժում։
Նկարագրում են որպես…
Անչափ բարի ու հոգատար։ Շատ էր սիրում կենդանիներ, գիտեր շների ու ձկների բոլոր առանձնահատկությունները։
Երազանքները
Նրա կյանքը հենց իր երազանքն էր՝ ծառայել հայրենիքին։
Վերջին խոսքը
«Դու տենց չես, քեզ ուժեղ պահի» - ասաց կնոջը, երբ վերջին անգամ զանգեց։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, զոհվել է՝ փորձելով վիրավոր ընկերոջը դուրս բերել սարի գագաթից։