hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նորայր Մնացականյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Իր աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում՝ նպատակների իրագործման վրա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխատասեր, նվիրված, հոգատար։ Բոլորին սիրում ու հարգում էր։

Երազանքները
Ծառայությունից հետո սովորել, բիզնես ունենալ։

Վերջին զրույց
Խոսեց շատ երկար։ Անվերջ հարցնում էր ընտանիքի վիճակի մասին, չէր ուզում անջատել հեռախոսը։ Հենց իրենից հարցնում էին, ասում էր․ «Նորմալ ա ամեն ինչ, ի՞նչ են ասում, ե՞րբ կվերջանա»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Հադրութի շրջանի Դրախտիկ և Տեղ գյուղերի հատվածում։ Զոհվել է դիվերսիայի ներխուժման ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։