hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գուրգեն Շաքարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ հունվարի 19-ին Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։

Նվիրված էր…
18 տարեկանից մինչև կյանքի վերջ ծառայում էր հայրենիքին՝ զինվորական ուղին վեր դասելով ամեն ինչից։

Ընտանիքը
Ազատ ժամանակը նվիրում էր իր երեք երեխաներին։ Փոքր որդին, որը 2 տարեկան էր հոր զոհվելու պահին, մինչև այսօր չի մոռանում նրա ժեստերը, խոսքերը։

Նկարագրում են որպես…
Անչափ նվիրված, ընկերասեր ու սիրելի մարդ։ Գյուղում բոլորին ցավ էր պատճառել նրա կորուստը։

Մանկությունը…
Մանկուց մեծ ցավեր էր տեսել՝ 7 տարեկանում իր աչքի առաջ կորցրել էր փոքր եղբորը։

Յուրահատկությունը
Նա երբեք մենակ չէր թողնում կնոջը, աջակցում էր ամեն հարցում։

Վերջին խոսքը
«Էրեխեքիդ խղճա, էլ մի գնա» - հիշում է մայրը։ Բայց նա գնաց։ Հոկտեմբերի 29-ին վերջին զանգից հետո այլևս չզանգեց։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին՝ Ուլյանասարում։ Թշնամու 200 հոգանոց ուժի դեմ՝ մենակ էին։