hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սայաթ-Նովա Բարսեղյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ հունիսի 12-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

Բարության ուժը
Ապրում էր բարության մեջ։ Օգնում էր ուրիշներին և հենց դրանում էր գտնում իր երջանկությունը։ Նրա երազանքն էր ունենալ սեփական գործ և մեծ ընտանիք՝ յոթ երեխա։

Սիրո խոստումը
Նա ուներ սիրած էակ․ «Երկու տարի գործերս առաջ տանեմ, նոր կամուսնանամ»։

Բնավորության լույսը
Ընկերասեր, հարգալից ու օգնող։ Նրա ներկայությունը ջերմություն էր տարածում։

Վերջին գիշերվա խոսքերը
«Ստեղ նենց են դավաճանում… Չես պատկերացնում, ինչ ա կատարվում»,- ցասումով խոսել էր քեռու հետ ու խոսակցության վերջում ասել․ «Գնամ մի քիչ հանգստանա՛մ»։

Շատ վիրավորներ ունենք, որ ես էլ գնամ, բա ստեղի վիճակն ի՞նչ կլինի…
Այս խոսքերով մնացել է ու կռվել մինչև վերջ։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Հադրութում։ Նա միայնակ կատարում էր չորս զինվորական գործ։ Վիրավոր ոտքով մնացել էր դիրքերում՝ մերժելով դուրս գնալու հնարավորությունը։ Նրա վերջին կրակոցը փրկեց ընկերներին։