
Ծնվել է
1973 թ․ հուլիսի 24-ին Երևանում։
Ընտանիքը որպես ուժ
Ամուսնացած էր, ուներ երեք զավակ։ Մայրիկի հետ կապվածությունը մնում էր անկոտրում՝ անկախ տարիքից։
Միշտ պատրաստ օգնել
Բոլորի կողմից սիրված էր։ Թիկունք էր բոլորի համար։
Երազանքները
Երաժիշտ էր։ Ուզում էր ստուդիա բացել։ Ամեն ինչ անում էր ընտանիքի բարօրության համար։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 5-ին զանգեց․ «Մա՛մ ջան, դուխներդ տեղը։ Զարյադկա չունեմ։ Ճտերս ոնց են՞… դուք որ լավ եք, մենք ցենտր ենք»։
Հոգատարությունը մարտի դաշտում
Տեսնելով տարեց զինվորի ձեռքին ջուր, բղավեց․ «Վերցրեք էս մարդու ձեռքից, մեծ մարդ ա»։
Վերջին հայացքը
Մարտի դուրս գալիս այնպես նայեց, որ սարսուռ անցնում բոլորի մարմնով։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7-ին, Ջաբրայիլում։