hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարուժան Ասատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ սեպտեմբերի 16-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։

Իրական երջանկությունը
Ամենամեծ ուրախությունը իր երեխաներն էին։ Շատ էր սիրում ընտանիքը, հայրենիքը։

Նվիրված հայր ու ամուսին
Ամեն պահ ձգտում էր անցկացնել ընտանիքի հետ։ Երազել էր տղա ունենալ։ Այդ երազանքն էլ իրականացավ։

Ընկերների խոսքերով
Ուժեղ էր, ուրախ, բարի, իսկական ընկեր։ Միշտ պատրաստ՝ օգնության ձեռք մեկնելու կարիքավորին։

Նուրբ արժանապատվություն
Հատուկ հարգանքով էր լցված ընտանիքի, հատկապես՝ եղբոր և ծնողների հանդեպ։ Հավատում էր սիրելու ուժին։

Վերջին խոսքերից
Չէր ցանկանում մտահոգել հարազատներին։ Պատասխանները կարճ էին․ «Ամեն ինչ լա՛վ կլինի, մի՛ մտածեք»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Ջաբրայիլում։ Դեռ չէր հասցրել հասնել դիրքեր, երբ թշնամու ԱԹՍ-ը հարվածեց… Կտրվեց կյանքի թելը…