
Ծնվել է
2002 թ․ մայիսի 11-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով՝ ըմբշամարտով զբաղվելը։ Տարածաշրջանային մրցույթում զբաղեցրել էր 3-րդ տեղը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Դասընկերհու հետ, որը իր սիրած աղջիկն էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված, ընկերասեր, յուրահատուկ տղա էր, հոգատար, ուշադիր։
Երազանքները
Դառնալ սպորտսմեն, բացել սեփական սպորտդպրոցը և մարզել երեխաներին։
Վերջին զրույցը
Վերջին խոսակցությունը եղել է 14։30-ի սահմաններում, ասել էր, որ «բլինդաժ»՝ պաշտպանական կառույց են սարքում՝ հաց պատրաստելու համար։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին։ Զոհվել է 16։30-ին ԱԹՍ-ի հարվածից Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում։ Պատմում են, որ վախ չուներ, առանց զրահաբաճկոն մինչև վերջ առաջ էր գնում։ ԼՂՀ ՊՆ-ի կողմից հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։