
Ծնվել է
1997 թ․ փետրվարի 19-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Երաժշտությունը, դհոլ նվագելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հատկապես՝ փոքր քույրիկի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Յուրահատուկ, բոլորի մասին մտածող, հասնող, օգնող։ Ասում էին․ «Երևի այս կեղտոտ աշխարհը նրա նման մաքուրի տեղը չէր, Աստված նրան տարավ»։
Երազանքները
Բանակից հետո շարունակել դհոլ նվագել և ապահովել քույրիկին ամեն ինչով։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ապրիլյան պատերազմի մասնակից էր, նախագահից ստացել էր թանկարժեք ժամացույց։ Երբ հարցնում էին, թե ինչու է պարգևատրվել, ասում էր․ «Էէէ, մամ, մասնակցության համար ա»։
Վերջին զրույցը
2017 թ․ հունիսի 16-ին։
Վերջին հերոսական մարտը
2017 թ․ հունիսի 16-ին։ Զոհվել է խաղաղ պայմաններում՝ դիրքերում, դիպուկահարի կրակոցից։