hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արայիկ Մատինյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ հուլիսի 24-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի և շրջապատում բոլորի հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխույժ, ընկերասեր, կատակասեր, ուրախ։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
9-րդ դասարանից բնակվում էր ՌԴ-ում, սակայն վերադարձավ, որպեսզի իր պարտքը տա հայրենիքին։ Սիրում էր լավ հագնվել։

Ստեղծագործություններ
Նկարում էր։

Վերջին խոսքերը
2017 թ․ հունիսի 15-ի երեկոյան զրուցել է հարազատների հետ, շատ ուրախ և զվարթ խոսել։ Ասել է․ «Ինչ ուղարկում ես, ամենալավն ուղարկի»։

Վերջին հերոսական մարտը
2017 թ․ հունիսի 16-ին Մարտունու դիրքերում։ Ճաշելու պահին դիպուկահարը կրակել է 3 զինվորների ուղղությամբ։