
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 23-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ինքնամփոփ էր, քիչ ընկերներ ուներ։ Կապը պահում էր միայն հարազատների հետ։
Երազանքները
Շուտ ծառայել և հասնել իր ընտանիքին։
Վերջին խոսքերը
Վերջին անգամ խոսել են նոյեմբերի 8-ին՝ եղբոր ծննդյան օրը։ Ասել է․ «Շիրմաքարին իմ տեղն էլ խունկ կվառե՛ք»։ Ասել էր, որ տանում են Եղեգնաձոր, բայց հետո զանգել ու ասել․ «Շուշի ենք, ամեն ինչ լավ ա»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Քարինտակ գյուղում։ Հրամանատարը պատմել է, որ երբ իրենցից մեկը վիրավորվել է, հենց Գնելն է նրան օգնել։ ԴՄՊ-ի նշանառու էր։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։