hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գուրգեն Սարգսյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ փետրվարի 23-ին Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ լավ էր՝ անկախ տարիքից՝ և՛ մեծերի, և՛ փոքրերի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մարդասեր, բարեկամասեր, տարբերվող տեսակ էր։

Երազանքները
Ուզում էր տունը վերանորոգել և հյուրատուն բացել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Մաքուր սրտով մարդ էր, շատ կոկիկ ու մաքրասեր, կարգապահ, ոչ մի գործից չէր խուսափում։

Ստեղծագործություններ
Փորագրություններ էր անում։

Վերջին խոսքերը
2017 թ․ հունվարի 15-ին զանգել էր, եղբորից հարցրել ու ասել․ «Ասա՝ թող շա՛տ պարապի, չծխի, նորմալ սնվի, ամեն ինչ ուտի, ծառայության ժամանակ առաջ կգնա»։

Վերջին հերոսական մարտը
2017 թ․ մարտի 1-ին, Աղդամի դիրքերում։ Գլխից վիրավորվել էր, ավաղ, կյանքը փրկել չհաջողվեց։ Մասնակցել էր 4-օրյա պատերազմին, ստացել էր շքանշաններ, պատվոգրեր ու շնորհակալագրեր՝

  • «Քաջարի մարտիկ»,
  • «Հայոց բանակի գերազանցիկ»,
  • Հետմահու՝ Վետերանների միության կողմից։