
Ծնվել է
1982 թ․ մայիսի 27-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում։
Սրտաբաց էր, չէր մերժում ոչ մեկին
Ընկերների, ընտանիքի, եղբոր երեխաների հետ անցկացրած ժամանակն էր նրան ուրախություն պարգևում։
Ինքն իր խոսքի տեր էր
Եթե մի բան մտքում էր դնում, անպայման իրականացնում էր։ Սիրում էր կյանքը և ապրելը։
Երազանքները
Ցանկանում էր աշխատել, ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Մարդկային ու պարզ երազանքներ, որ մնացին անկատար։
Վերջին խոսքը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։50-ին, եղբոր հետ խոսել է ուրիշի հեռախոսից։ Ասել է․ «Ոնց որ լավ ա, երկնքում բան-ման չկա»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 10-ին։ Այդ օրը զոհվել են չորս քաջարանցիներ։ Մեկ վիրավոր է մնացել՝ պատմելով Կարենի խիզախության մասին։