hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իսահակ Սիմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ նոյեմբերի 28-ին Վայոց ձորի Զեդեա գյուղում։ Մանկուց մեջը հայրենի հողին կապվածություն կար։

Անսահման նվիրումը հայրենիքին
Հայրենիքով էր ապրում։ Ինքն իրեն խոստացել էր, որ հոր ծննդավայրն՝ Ազնաբերդը, մի օր պիտի վերադարձնի ու նվիրի հորը։

Խիզախ ու խորամանկ հայացքը
Նկարչությամբ ու ֆուտբոլով էր զբաղվում, սակայն նրա իսկական ուժը բխում էր կամքից ու նպատակամղվածությունից։

Իրենց գյուղի բարելավման ջատագովը
Նույնիսկ խաղաղ ժամանակներում դիմել էր կառավարությանը՝ իրենց գյուղի ճանապարհները կարգի բերելու խնդրանքով։

Բարեկամություն սերմանող տեսակ էր
Չնայած երիտասարդ տարիքին, իր խորհուրդներով օգնում էր նաև մեծերին։ Ամենուր ներդաշնակություն էր բերում։

Մինչև վերջին զինվորին չհանեմ, այստեղից դուրս չեմ գա…
2020-ի հոկտեմբերի 12-ին ասել էր եղբորը։

Վերջին մարտը
Հոկտեմբերի 13-ին Ջաբրայիլում մասնակցել էր թեժ մարտերին, վիրավորներին դուրս էր բերել մահաբեր պոստից։ Մարտից հետո նրա մասին գիրք է գրվել։