hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Օհանջանյան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։

Անմիջական ոգեշնչումը
Ամեն ինչից հաճույք էր ստանում։ Ոչ միայն սիրում էր կյանքը, այլ իր լույսով վարակում էր շրջապատին։

Շրջապատի սերը
Ընկերների կողքին էր իրեն երջանիկ զգում։ Ընկերասեր, պատրաստակամ, միշտ հասնող ու օգնող՝ այդպես են նրան հիշում։

Ինքնուրույնության ուժը
Նա երբեք ծնողից գումար չէր խնդրում։ Նույնիսկ փոքր տարիքից փորձում էր օգնել՝ նյութապես ու հոգեպես։

Անկատար երազանքները
Ցանկանում էր սովորել, ընտանիք կազմել։ Պարզ երազանքներ, որոնք մնացին անկատար։

Վերջին մարտը
2014 թ․ մայիսի 20-ին, Հադրութում։

Հավերժություն վաստակած քաջություն
Շտաբի պետը, գեներալը, ամեն տարի այցելում են Արթուրի շիրիմին։ Հրամանները կատարել գիտեր՝ առանց վարանելու։