hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաշիկտոր Եսայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենից շատ՝ իր երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, լավատես, ընկերասեր։
Միշտ հուսադրում էր մյուսներին, լավատեսությամբ առաջ էր տանում։

Երազանքները
Ցանկանում էր, որ իր մեծ դուստրը բժիշկ դառնա, իսկ միջնեկը՝ իր պես զինվորական։ Տասներեք տարի ծառայել է զինված ուժերում։ Սեպտեմբերին նոր իմացել էր, որ նոր բալիկ է ունենալու։

Ստեղծագործական կողմը
Սիրում էր երգել հայրենասիրական երգեր։
Գյուղում հաճախ երգում էր հարևանների ու ընկերների համար։

Վերջին զրույցը
Զոհվելուց երեք-չորս ժամ առաջ խոսել է կնոջ հետ։ Շատ լավ էր խոսում, ասում էր․ «Ամեն ինչ լավ է, հաղթում ենք»։ Նույնիսկ այնտեղից ոգեշնչում էր մյուսներին։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, ժամը 3-4-ին, Մատաղիսում։
Ընկերոջ հետ փորձել են տեխնիկայի միջոցով առաջխաղացումն ապահովել, սակայն զոհվել են։