
Ծնվել է
1979 թ․ ապրիլի 27-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ծնողները, երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, նրբանկատ, բոլորի հետ լեզու էր գտնում։ Մինչև հիմա էլ սիրում են, հիշում, կարոտում։
Երազանքները
Լավ մարդ լինել, գոհացնել ընտանիքին, սպասում էր երկրորդ բալիկին, որին այդպես էլ չտեսավ։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Ապրում էր այսօրվա օրով։
Վերջին զրույցը
Երեկոյան 7-8-ի սահմաններում։ Բարձրացել է դիրքեր, որ տեսնի, թե ինչպե՞ս են իր զինվորները, բարոյահոգեբանական վիճակը։ Ինքնակամ է որոշել բարձրանալ դիրքեր։ Գիտեր, որ կինը նեղացել է։ Նամակ է գրել, բայց պատասխանն արդեն հասու չէր իրեն։ Առավոտյան զոհվել էր։
Վերջին հերոսական մարտը
2009 թ․ օգոստոսի 31-ին, Նոյեմբերյանում։