hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռոբերտ Հասրաթյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ մայիսի 20-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում։ Հետագայում տեղափոխվել են Երևան։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորներից այն կողմ աշխարհ չէր տեսնում։ Կինոն, թատրոնը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընթերցել, ֆիլմեր դիտել։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Զուսպ, հոգատար, ընկերասեր, բանիմաց։

Երազանքները
Տեղափոխվել Հայաստան, տուն գնել, իր երեխային ապահովել։

Վերջին զրույցը
Հոկտեմբեր 21-ին՝ ժամը 12-ին։ Կնոջը չի ասել, որ գնալու է Լեռնային Ղարաբաղ։ Զանգել է, իրավիճակը ավելի թեթև ներկայացրել, փոքրիկից հարցրել, ով հինգ ամսական էր։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Հադրութից Կարմիր Շուկա ճանապարհին։ Գնդապետը շրջափակման մեջ է եղել։ Իննը տղաներով վազել են նրա հետևից և հայտնվել շրջափակման մեջ, որտեղ էլ զոհվել է։