
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 6-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հոգատարությունը և ծրագրավորման մեջ նորը ստեղծելու հմտությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և սիրած աղջկա հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ հոգատար էր, սիրում էր մեքենաներ, մշակում էր քարեր, և միշտ պատրաստ էր օգնելու։
Երազում էր
Ունենալ Ռոլս-Ռոյս։
Սիրում էր
Շախմատ ու քանդակագործություն։
Յուրահատկություններ
Պատերազմի ընթացքում նա իր սաղավարտը տվել էր ընկերոջը, իսկ վիրավոր զինվորին՝ իր զինվորական բաճկոնը, որտեղ մնացել էին նրա փաստաթղթերը։
Վերջին խոսքերն էր
«Ի՞նչ են խոսում պատերազմի մասին»։ «Մա՛մ, որ շորերս բերեն, չվախենաս»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին Մատաղիսում։