
Ծնվել է
2001 թ․ հունիսի 1-ին Կոտայքի մարզի Զովք գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը։ Դա նրա ամենամեծ կիրքն էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և սիրած աղջկա կողքին։ Ուզում էր նախ ամուսնանալ, ապա միայն մեկնել բանակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա ամբողջ գյուղի պարծանքն էր՝ բարի, հոգատար և բոլորին հասնող։
Երազում էր
Ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ և կատարելագործվել իր սիրած մարզաձևում։
Յուրահատկություններ
Չորս քույրերի միակ եղբայրն էր և անսահման սիրով էր կապված նրանց հետ։
Վերջին խոսքերն էր
«Մա՛մ ջան, ձեզ լավ նայեք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերին 11-ին Հադրութում։