hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Վիրաբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ հունիսի 4-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Բնավորությունն ու շրջապատը
Նա հանգիստ, զուսպ և կենսուրախ մարդ էր։ Միշտ գտնում էր իրավիճակները թեթևացնելու ձև՝ իր յուրահատուկ հումորով։ Ընկերներն ասում էին, որ նրա հետ լուրջ մնալն ուղղակի անհնար էր։ Ավարտել էր Գավառի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը, բայց նախընտրում էր ֆիզիկական աշխատանքը՝ աշխատելով որպես շինարար։

Երազանքները
Արթուրը սիրում էր արշավներն ու լեռնագնացությունը։ Երազում էր ազատ շրջել Հայաստանի լեռներում ու ուսումնասիրել բնությունը։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 6-ին վիրավորվել է, բայց մինչև վերջ չի լքել ընկերներին։ Հանրապետության հիվանդանոցում 30 օր պայքարել է կյանքի համար, սակայն նոյեմբերի 12-ին նրա սիրտը դադարեց բաբախել։

Մարտական ընկերները պատմում են
Ամենավտանգավոր իրավիճակներում Արթուրը չէր թողնում, որ նրանք առաջ գնան։ Նա միշտ պաշտպանում էր բոլորին, մինչդեռ իրեն չէր խնայել։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 12։