
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 8-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։
Բարի և անմիջական բնավորություն
Նա միշտ շրջապատված էր ընկերներով, օգնում էր բոլորին և երբեք չէր ցույց տալիս սեփական դժվարությունները։ Սիրում էր տեխնոլոգիան, մեքենաներ վարել և վերանորոգել։
Երազանքները
Ծառայությունից հետո ցանկանում էր բացել սեփական ավտոսերվիսը։
Վերջին խոսքերը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին՝ իր ծննդյան օրը, ուրախ ասաց․ «Կուզե՞ք ձեր ծննդյան օրը այսպիսի հրավառություն լինի», նկատի ունենալով, որ մեծ վնաս էին տվել թշնամուն։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Ջրականում։ Պայքարեց մինչև վերջ՝ իր անունով հավերժ փառավոր հիշողություն թողնելով սրտերում։