hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Թովմասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ նոյեմբերի 21-ին Երևանում, բայց ապրել է Էջմիածնում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունն ու գրաֆիկ դիզայնը։ Ավարտել էր գեղարվեստի ակադեմիան։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Նախագծեր ստեղծելով։ Նա շենքերի շինարարության համար ռոբոտներ էր նախագծել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հանգիստ էր և շատ ճշտապահ։

Երազում էր
Նորարարություններ ստեղծել և ամուսնանալ։

Սիրում էր
Կյանքը և արտադրական նորարարություններ ստեղծելը։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 1-ին, Մատաղիսում, բարձունքի մոտ։ Բարձունքը պահելու ժամանակ 500 հոգուց միայն 50-ն էին կենդանի մնացել։ Զոհվել է հոկտեմբերի 3-ին՝ նույն բարձունքում։