hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Սողոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզի Զորագյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մեքենաները և սպորտը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և տանը։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Միշտ պատրաստ էր օգնության հասնել։ Ասում էր․ «Պիտի ինձ լավով հիշեն»։

Երազում էր
Ունենալ ավտոսպասարկման կետ և կառուցել այնպիսի տուն, որ գյուղի ամեն ծայրից երևար։

Յուրահատկություններ
Չէր սիրում, որ իրեն օգնում էին, ամեն ինչ ինքնուրույն էր ստեղծում։ Շատ էր սիրում անակնկալներ անել։

Վերջին զրույց
Ընտանիքի անդամներին չէր ասել, որ պատերազմ է գնացել։ Զանգել և ասել էր․ «Ես Որոտանում եմ», մինչդեռ իրականում Ջրականում էր։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 8-ին Ջրականում։