hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1971 թ․ օգոստոսի 2-ին ԼՂՀ-ի Հադրութի շրջանի Հորաթաղ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ վեց երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հոգատար, բարի մարդ։

Երազանքները
Իր տղաների համար տուն կառուցել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր բնավորությամբ։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 12-ին․ «Ամեն ինչ նորմալ է, բայց որդուս համար եմ անհանգիստ, քանի որ հիվանդանոցում է»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Վարանդայի տարածքում։ Որդու հետ միասին է կռվել։ Երբ զանգել են, հեռախոսը վերցրել է թշնամին և հայտնել, որ որդին ու հայրը միասին զոհվել են։