hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արկադի Փալիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մարտի 1-ին Արարատի մարզի Այգեպատ գյուղում։

Սպորտն ու թիմային ոգին
Մեծ սեր ուներ քիքբոքսինգի և ֆուտբոլի նկատմամբ։ Նա միշտ թիմային խաղացող էր՝ պատրաստ օգնելու իր ընկերներին՝ ինչպես մարզադաշտում, այնպես էլ կյանքում։

Ընտանիքն ու ընկերությունը
Շատ կապված էր ընտանիքի հետ, հատկապես իրենից 15 տարի փոքր եղբոր հետ, ում սիրով «ձուկս» էր անվանում։ Դպրոցում դասարանի կազմակերպիչն էր և իր չորս ընկերների հետ միշտ միասին էր։

Երազանքներն ու նպատակները
Մտադիր էր ընդունվել Գյուղատնտեսական ինստիտուտի կադաստրային բաժին, նաև զբաղվել ոսկերչությամբ։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 30-ին խոսեց հոր հետ, երբեք չդժգոհեց, պարզապես վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 1-ին, Թալիշում։ Ընկերներից երկուսը անհայտ կորել էին։ Նա՝ առանց վարանելու, գնաց նրանց հետևից։ Գրադի արկի հարվածի պահին նա սեփական մարմնով ծածկեց ընկերոջը՝ փրկելով նրա կյանքը, սակայն ինքը զոհվեց։