
Ծնվել է
1976 թ․ փետրվարի 27-ին ԼՂՀ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Աշխատում էր և իր աշխատանքով ոգեշնչվում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ամենից շատ սիրում էր լինել ընտանիքի անդամների հետ, հատկապես՝ եղբոր երեխաների։ Ամուսնացած էր, սակայն երեխա դեռ չուներ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համեստ, բոլորի կողմից հարգված մարդ էր, ով սիրում էր շփվել ընկերների հետ։
Երազանքների մասին
Մեծ ցանկություն ուներ ապահովել իր ընտանիքին ամեն ինչով։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 15-ին եկել էր տուն, մնացել մինչև մութն ընկնի։ Ասաց, որ տեղափոխվում են Հադրութ։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 20-ին Ամարասի մոտ։ Նույն օրը գյուղը ունեցավ վեց զոհ, որոնցից չորսն իր ընկերներն էին։ Նրանք միասին էին, բայց տարբեր դիրքերում։ Անատոլին և ընկերները զոհվեցին ԱԹՍ-ի հարվածից։