
Ծնվել է
1998 թ․ ապրիլի 20-ին Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ամեն մանրուքից ուրախանում էր։ Սիրում էր երգել ու պարել։ Սովորում էր պետական համալսարանի էներգետիկայի բաժնի 4-րդ կուրսում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբայրների ու ընկերների հետ որսորդության գնալ։ Ուներ սիրած աղջիկ։
Հիշում են ընկերները
Կենսուրախ, ընկերասեր և ժպտերես։
Երազանքները
Ուզում էր ավարտել ուսումը, աշխատել և նշանադրվել։
Յուրահատկություններ
Սիրում էր նկարել, սակայն իր աշխատանքները մնացին ԼՂՀ-ում։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 14-ին կարճ խոսեց, անհանգիստ էր եղբոր՝ Դավիթի համար, որը նույնպես պատերազմի դաշտում էր։ Ասաց․ «Եթե Դավիթը զանգի․․․», չիմանալով, որ Դավիթը զոհվել էր հոկտեմբերի 10-ին՝ Մարտունի 3-ում։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 14-ին Ֆիզուլիում։ Հոր հետ միասին զոհվել են ճանապարհին։ Մարտի ժամանակ, երբ իրենք վեց հոգով շրջափակված են եղել, բարձր ձայնով ասել է․ «Օգնությունը մոտենում է մեզ», ինչը թուրքերին ստիպեց հեռանալ։ Այդ ձևով փրկվեցին շրջափակումից։