
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 10-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը։ Սովորում էր Ագրարային համալսարանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ֆուտբոլ խաղալով։ Նա ուժեղ սիրահարված էր, իր կյանքում մեծ սեր ուներ և պլանավորում էր ամուսնանալ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են, որ
Նա կենսուրախ էր և կյանքով լի։
Երազանքները
Մեծ ցանկություն ուներ դառնալ ֆուտբոլիստ։ Նրա հետաքրքրությունը պատերազմական համակարգչային խաղերի հանդեպ յուրահատուկ էր։ Միշտ հաղթում էր, կարծես արդեն վարժվել էր դրան, ինչը հետագայում ցույց տվեց նաև իրական կյանքում։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 31-ին Մարտունիից ասել էր․ «Սա մեր հողն է, մենք հող չունենք թուրքին տալու։ Մենք պետք է ամեն դեպքում ԼՂՀ-ն պահենք, որ թուրքի ձեռքը չհասնի մեզ»։ Այդ օրն էլ զոհվեց։
Վերջին հերոսական մարտը
Ընկերները պատմում են, որ շրջափակման մեջ էին։ Ռոմանը ձեռնամարտի է մտել թշնամու հետ, սպանելով թուրքին՝ փրկել է իր ընկերոջ կյանքը։