
Ծնվել է
2001 թ․ հունիսի 12-ին ԼՂՀ, Մարտունու շրջանի Աշան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո անցել է ծառայության։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Իր աշխատանքով աջակցում էր ընտանիքին։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են, որ
Բարեկամասեր ու շփվող անձնավորություն էր, որը միշտ ուրախանում էր, երբ բարեկամները հյուր էին գալիս։
Երազանքները
Երազում էր ամուսնանալ և ունենալ իր սեփական բիզնեսը։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 11-ին էր, երբ ասաց, որ մարտկոցը լիցքաթափվում է, հնարավոր է՝ երեք օր չզանգի։ Երբեք չէր բողոքում։
Վերջին հերոսական մարտը
«Թութակներ» կոչվող տեղամասում, որտեղ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվեց։ Նրան դուրս բերել չհաջողվեց։