hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Քոչինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թ․ նոյեմբերի 22-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Իր աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատավայրում և ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա, մեկ-ը՝ մանկուց հաշմանդամ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, օգնող, մարդկանց հասնող, ժպտերես մարդ։

Երազանքները
Իր ընտանիքի հետ լավ ապրելու, աշխատանքային հաջողությունների մասին էին։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր «խարիզմայով»։

Ստեղծագործությունը
Քառատողեր է գրել երազանքների և նպատակների մասին։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 3-ին․ «Եթե իմ ճակատագիրն է, որ հետ գամ, ուրեմն կգամ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան մոտ։ Զոհվել է ռմբակոծությունից։