hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մկրտիչ Մուրադյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1972 թ․ հուլիսի 22-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր միակ տղայի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ուրախ, հումորով, բարեկամասեր, ընկերասեր, խղճով մարդ։

Երազանքները
Հայաստանի ազատ, անկախ լինելու, ընտանիքում ամեն ինչ լավ լինելու։ Տղայի բժիշկ դառնալու հետ էին կապված։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր Գյումրվա իր հումորով։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 4-ին․ «Մեզ ծնկի չի բերի թուրքը։ Լավ է լինելու, հետ եմ գալու»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան մոտ։ Զոհվել է ռմբակոծությունից։