
Ծնվել է
2001 թ․ մայիսի 20-ին՝ Ազատան գյուղում։ Նրա ներկայությամբ նույնիսկ լուռ սենյակը կարող էր լցվել ծիծաղով ու կյանքով։
Ուրախության աղբյուրները
Կատակները նրան ոգեշնչում էին, իսկ ընտանիքի ու ընկերների կողքին՝ նրա սիրտը միշտ թեթև էր։
Ընտանիքի հոգին
Տան ուրախությունն էր․ երբ տուն էր մտնում, մթնոլորտը փոխվում էր։ Նրա շուրջը ամեն ինչ դառնում էր ջերմ։
Սիրած մարդը
Ուներ սիրած էակ։ Մարդ էր, որ սիրում էր ամբողջ սրտով։
Նվիրական երազանքը
Երազում էր ամուսնանալ՝ ընտանիք կազմել ու ապրել խաղաղ կյանքով։
Վերջին խոսքերը
«Վիճակը ինչպես է, ինչ են ասում, երբ կկանգնի պատերազմը…»
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25-ին՝ Ֆիզուլիում։ Ասում էր՝ «Մամ ջան, մի քանի հողեր ունենք վերցնելու, վերցնենք նոր կանգնի»։ Պարգևատրվել է Արիության մեդալով։