
Ծնվել է
2001 թ․ ապրիլի 12-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կյանքի ամեն մանրուք։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։ Սիրած էակ ուներ, բանակից հետո պետք է ամուսնանային։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Որտեղ ինքն էր, բոլորն ուրախ էին, բոլորին պաշտպանում էր։ Հարգված, հոգատար։
Երազանքները
Տուն առնել, ամուսնանալ, երեխաներ ունենալ, ռեփ երգել։
Կարևոր փաստեր
Ամեն առիթի մայրիկին առաջինն ինքն էր շնորհավորում։
Վերջին զրույց
«Մենք ապահով տեղ ենք, մենք կռվի մեջ չենք։ Մի՛ անհանգստացեք։ Կոֆե ենք դրել, ուզում ենք խմել»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին։