hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գնել Գաբրիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզի Բավրա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Իր հայրենիքը, ուզում էր ծառայել հայրենիքին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հայրիկի հետ։ Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ավելի առաջ էր մտածում, ընկերասեր, թասիբով, աշխատասեր, քչախոս։

Երազանքները
Ուզում էր ընդունվել ռազմական ակադեմիա։ Կիթառ նվագել սովորել։ Ստեղծել մեծ տնտեսություն։ Ծառայել հայրենիքին։

Վերջին զրույց
Կրակոցի ձայն լսեց, մայրը հարցրեց՝ կրակո՞ց է․ «Չէ, ամպերն են։ Մա՛մ, մեր մոտ բան չկա, սաղ հանգիստ է, մի՛ անհանգստացի։ Մա՛մ, մի բան կանեք, պապան չգա ստեղ»։ Շատ ուրախ խոսեց, մտածեցին՝ կռվի դաշտում չէ։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբրի 10-ին, Հադրութից Ջաբրայիլ ուղղությամբ։ Նահանջ հրաման է եղել, չի ենթարկվել, մնացել է խրամատում։ Հարվածի հետևանքով մնացել է հողի տակ։