
Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 24-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերները, զինակիցները և նորակոչիկների հետ ապրելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համեստ էր, սիրտը կտար ընկերներին։
Երազում էր
Դիմածնոտային բժիշկ դառնալ։ Սովորում էր բժշկական քոլեջում։ Նույնիսկ բանակում մորից կենսաբանության գրքեր էր ուզել, որպեսզի պարապի։
Յուրահատկություններ
Հուզառատ էր։ Ամեն ինչ սրտին շատ մոտ էր ընդունում։ Սիրում էր տարբեր իրեր միացնել և նոր բան ստեղծել։
Սիրում էր
Նկարել։
Վերջին ցրույց
Հոկտեմբերի 3-ին առանձին խոսել էր ծնողների հետ։ Հայրիկին ասել էր․ «Մենք հաղթելու ենք, մի մետր էլ չենք թողի առաջ գան»։ Մայրն ասել էր․ «Զգույշ եղիր, մենք քեզ տանը սպասում ենք»։ Նա պատասխանել էր․ «Բոլորի ծնողներն էլ սպասում են, բայց դա ինչ որ մեկի հաշվին է լինելու»։
Փրկել է ընկերոջ կյանքը
Մեջքին դրած դուրս բերելով մարտի դաշտից։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 6։