 
                    
Ծնվել է
 2001 թ․ հունիսի 4-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։
Շրջապատված էր ծնողների և քույրերի սիրով
 Ընտանիքի միակ արու զավակն էր։
Աշխատասեր էր
 Ուսմանը զուգահեռ՝ օգնում էր ծնողներին։
Նպատակն էր
 Վերադառնալ ու նորոգել տունը։
Համոզված էր
 Տղան բանակում է կոփվում, ծառայելու եմ ու պահեմ մեր երկիրը։
Օրը մեկ անգամ զանգում էր տուն
 Ու ասում՝ լավ է լինելու։
Մայրը խնդրել էր, որ թաքնվի
 Ես պիտի կռվեմ, եթե բոլորս թաքնվենք, ո՞վ ձեզ կպաշտպանի, մամ։
Վիրավորվել է
 8 ժամ մղած մարտերի ընթացքում։
Նահանջի հրամանին չի ենթարկվել
 Գնացել է վիրավորների հետևից ու վիրավորվել։
Վերջին մարտը
 2020 թ․ հոկտեմբերի 22, Սրխավենդ։
