hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Բուլղադարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 8-ին Երևանում՝ խաղաղ ընտանիքում, լուսավոր երեխա։

Արտահայտման լեզուն
Սիրում էր համակարգչային գրաֆիկան, մենակություն, նկարչություն։ Իր ստեղծագործությունները չէր պահում՝ թողնելով պահի ներշնչմանը։

Ինքնամփոփ էր, բայց երբեք անտարբեր
Փակ բնավորություն ուներ, դասից տուն, համակարգիչ։ Բայց ով օգնության կարիք ուներ, նրան երբեք չէր մերժում։

Ընտանիքի հանդեպ սեր
Ամեն անգամ, երբ մայրը սեղան էր գցում, ասում էր՝ «Մամ ջան, ապրես»։

Երազանքները
Ուզում էր մեկնել արտերկիր, առաջ գնալ, զարգանալ, բայց այդ ճանապարհը չհասցրեց անցնել։

Վերջին խոսքը
«Սաղ լավա, բայց դուք մի զանգեք։ Ես կզանգեմ, հենց հարմար լինի»։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 30-ին Մատաղիսում՝ դիրքերում։