hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Բաղդասարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզի Վարդաքար գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անկեղծ, բարի, հոգատար և ընկերասեր էր։

Երազում էր
Դառնալ ֆուտբոլիստ և ճամփորդել։ Ճամփորդել էր Հայաստանի տեսարժան վայրերով, եղել էր Վրաստանում ու Ռուսաստանում։

Յուրահատկություններ
Իր անսահման բարությունը, որը իրեն հաճախ վնասում էր։

Վերջին ցրույց
Սեպտեմբերի 26-ի երեկոյան մի ժամ զրուցել էր մոր հետ և ասել․ «Մա՛մ ջան, ես կգամ, ամեն ինչ լավ կլինի։ Լավ, մա՛մ ջան, շարվում ենք, վաղը կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 30-ին Թալիշում։ Փրկել է ընկերներին, բայց ինքը գլխից վիրավորվել է և նրան չկարողացան փրկել։