
Ծնվել է
1977 թ․ սեպտեմբերի 25-ին Կոտայք մարզի Արագյուղ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Իր կյանքը, ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, նվիրված, անկեղծ, կենսուրախ մարդ։
Երազանքները
Երեխաների հաջողությունների, իր տունը ունենալու հետ էին կապված։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր ընտանիքի հանդեպ իր ուշադրությամբ։
Վերջին զրույցը
Սեպտեմբերի 30-ին․ «Ամեն մեկը, որ նստի տանը, մեր երկիրն ո՞վ կպահի։ Գնամ, հասնեմ քրոջս և եղբորս որդիներին»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Քարվաճառում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ ապաստարանում։