
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 30-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը, խոհարարությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Դրական, բարի, համեստ։
Երազանքները
Խոհարար դառնալ։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 30-ին՝ իր ծնունդի օրը․ «Մեր մոտ խախանդ ա, հետ ենք եկել»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 1-ին, 136 դիրքում։ Հատուկ առաջադրանքի ժամանակ հրամանատարն ասաց․ «Սա հրաման չէ։ Ով գալիս է, առաջ եկեք»։Ինքն էլ գնաց նրանց հետ։ Նռնականետի միջոցով ապահովեց ընկերների նահանջը, իսկ ինքը զոհվեց։