hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ հոկտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Արգինա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ամեն ինչ նրան հետաքրքրում էր։ Սիրում էր նկարել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Մանկության ընկերոջ հետ, ընկերների հետ։ Նշանված էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ազատ, կատակասեր էր, ընկերասեր, ուրախ։ Տարբերվում էր իր կոպիտ հումորներով։

Երազանքները
Արվեստի հետ կապ ունենալ, կրթությամբ զբաղվել, ոսկերչությամբ զբաղվել։

Կարևոր փաստեր
Խաղաղության աղավնի էր՝ բոլորին հաշտեցնում էր։

Ստեղծագործություններ
Նկարում էր։ Տեղում կարողանում էր մարդկանց դիմանկարն անել։

Վերջին զրույց
«Լավ ա, սաղ հնձելով գնում ենք առաջ, սաղ լավ ա, սաղ նորմալ ա, առաջ ենք գնում»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Ջրականում։ Մարտի ամենալարված պահին էլ բոլորին ոգևորում էր։